Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել ռուսաստանահայ մտավորական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում համահայկական օրակարգի հարցերի շուրջ, մեծապես կարևորվել են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամարապնդումն ու այս ուղղությամբ հետագա համատեղ քայլերի իրականացումը: