2021-ին Ուկրաինայի սպառազինությունը կհամալրվի թուրքական արտադրության 20 «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ներով՝ փոխանցում է Инфотека24-ը:
Նշվում է, որ այդ անօդաչու թռչող սարքերից 6-ն արդեն փորձարկվում են երկրի տարածքում:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի խոսքով՝ ԱԹՍ-ներն Ուկրաինայի զինված ուժերին կօգնեն լուծելու մարտական տարբեր առաջադրանքներ ինչպես Ազովի ծովի ավազանում, այնպես էլ՝ Դոնբասում: Դրանք ակտիվորեն կօգտագործվեն նաև Սև ծովում: