Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Օրինագծով առաջարկվում է ռազմական դրություն հետևանքով՝ որպես կամավորական պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել մի շարք երաշխիքներ:
Մասնավորապես, կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնողի հիմնական աշխատավարձը պահպանել, զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, ինչպես նաև Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները հաշվի առնել կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգևատրման իրավունք տվող աշխատաժամանակում:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար որպես երաշխիք սահմանել աշխատավարձի պահպանման վճարման և նրանց կատարողականի հետ կապված պարգևատրման իրավունքի պահպանման դրույթներ: