«Լոռի» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի շարքերն է համալրել Ղուկաս Պողոսյանը։ Վերջինս «Փյունիկի» սան է, հանդես է եկել նաև «Բանանցում», «Շիրակում», «Վանում», «Ալաշկերտում» և բելառուսական «Գորոդեայում»։
27-ամյա եզրային հարձակվողը Հայաստանի չեմպիոն է, հնգակի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Պողոսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19, Մ21 և ազգային հավաքականներում։