Կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Նշենք՝ Սերգո Կարապետյանը մեղադրվում էր դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ յուրացնելու համար:
Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։