Այսօր՝ փետրվարի 18-ին, Հեռուստատեսութայն և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ:
Հունվարին կայացած լիցենզավորման գործընթացի ավարտից հետո մարզային հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման հիմնական նպատակն էր մեկ անգամ ևս մոտիկից ծանոթանալ գործընկերների հետ՝ քննարկելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները:
Հանդիպման ավարտին որոշվել է ՀՌՀ աջակցությամբ ստեղծել աշխատանքային հարթակ, որը կնպաստի հեռուստաընկերությունների փոխհամագործակցության բարձրացմանը, տեղեկատվական նյութերի փոխանակմանը, ապահովելով մարզային հեռուստաընկերությունների եթերային բազմաբովանդակությունը: