Իսպանիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բերման են ենթարկվել մի քանի տասնյակ ակտիվիստներ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Կատալոնիայում, մասնավորապես՝ Բարսելոնայում, գրանցված խռվությունների պատճառով բերման է ենթարկվել 29 մարդ:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում բերման է ենթարկվել 14 ակտիվիստ, տուժել է առնվազն 5 ոստիկան: Տուժածներ կան նաև ցուցարարների մեջ:
Իսպանիայի քաղաքներում անցկացվող բողոքի ակցիաները կազմակերպվել են ի պաշտպանություն ռեփեր Պաբլո Հասելի, որին դատապարտել են 9 ամսվա ազատազրկման` միապետությանը վիրավորելու և երգի մեջ ահաբեկչությունը փառաբանելու համար: