«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխը վնասվելու պատճառով։
Հարգելի՛ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։
Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից: