ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հՀարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են ՀՀ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապանում, ինչպես նաև Գորիս և Սիսիան քաղաքներում:
Դիտարկվել են վերոնշյալ քաղաքներում գործող ստոմատոլոգիական կլինիկաները, մանկապարտեզները, փակ արտադրական տարածքներն ու վարսավիրանոցները:
Ստուգայցի արդյունքում հանձնարարական է տրվել վարսավիրանոցներից մեկին՝ գրանցամատյանի վարման կարգում արձանագրված խախտման առնչությամբ։
Մասնագետներն այլ՝ կոպիտ խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մարզում տնտեսվարողներն առավել բարեխիղճ են դարձել հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում:
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության նորմերի պահպանումը: