Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հրաժարականի որոշում է կայացրել՝ փոխանցում է РБК-ն:
«Ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու մեր երկրում քաղաքական տարածության բևեռացումը»,- նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
Թիմում առաջացած տարաձայնությունները Գիորգի Գախարիան ռիսկային է անվանել երկրի հետագա տնտեսական զարգացման և ճգնաժամերի հաղթահարման համար: