Մոսկվայում 83 տարեկանում վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Մյագկովը ծնվել է 1938-ի հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգում: Ավարտել է քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Սիրողական ներկայացումներից մեկում նրան նկատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի մանկավարժներից մեկը:
Անդրեյ Մյագկովը մեծ ժողովրդականություն սկսեց վայելել 1975-ին Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի ցուցադրությունից հետո: Նա նկարահանվել է նաև «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում: