Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով:
Երևանում փետրվարի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ը՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Մանրամասները՝ տեսանյութում: