Նախկին 38 սահմանամերձ համայնքի փոխարեն այսուհետև սոցիալական աջակցության ծրագրերից կօգտվի 77 համայնք: 39 նոր համայնքները ծրագրերում հիմնականում ներառվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերից:
Աջակցության ծրագրով կփոխհատուցվեն այս համայնքների բնակիչների հողի և անշարժ գույքի հարկը և 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վճարները,իսկ դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը կհասնի 1 մլրդ դրամի:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար) - Ծրագրի շահառու կդառնան նաև ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները, որոնք հանձնաժողովի որոշմամբ հաշմանդամության կարգ կստանան:
Դավիթ Խաչատրյան - Աջակցության ծրագրի նոր ցանկում չեն ընդգրկվել որոշ համայնքներ, հատկապես դժգոհության առիթ է դարձել Խնձորեսկի, Քարահունջի,Կապանի՝ նոր ցանկից դուրս մնալը, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն արդեն իսկ ռիսկային են: Փոխնախարարը վստահեցրեց՝ ցանկը օրերի ընթացքում կվերանայվի՝ ամենայն հավանականությամբ ներառելով նաև Ակներ և Վերինշեն համայնքները:
Դավիթ Խաչատրյան - Սոցիալական աջակցության նախկին ցանկով ծրագրերից օգտվում էր Հայաստանի 63 000 քաղաքացի. համալրված ցանկով շահառուների թիվն ավելանում է ևս 14 000-ով: