Երևանում ուժեղ քամիների հետևանքով ավերածություններ են գրանցվել՝ տեղեկացնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Ինչպեսև կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25 մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ։
Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա»,- տեղեկացնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: