Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ:
Նախարարը նաև ծանոթացել է եվրոպացի միսիոներների ու հայ ժողովրդի բարեկամների հիշատակը հավերժացնող հուշապատի պատմությանը: