ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Միքայել Հաջիյանին՝ 70 ամյակի կապակցությամբ:
«Այսօր արցախցի անվանի լրագրող ու հրապարակախոս Միքայել Հաջիյանի 70 ամյակն է: Պարոն Հաջիյանի վաստակը մեծ է Արցախի լրագրության կայացման և Արցախի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման գործում:
Նրա ընտանիքը մարմնավորում է հակամարտության ամենադառը հետևանքները՝ բռնագաղթ Ադրբեջանից, այնուհետև նրա որդիները զոհվեցին Հայրենիքի պաշտպանության մարտերում 2016 և 2020 թվականներին:
Սիրելի ՛ պարոն Հաջիյան, ծոնարհվում եմ Ձեր վաստակի ու ցավի առջև, շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար: Շատ կուզեի այսօր Ձեր կողքին տեսնել Երվանդին ու Նորայրին, որոնց հիշատակը պարտավորեցնում է մեզ կիսատ չթողնել նրանց գործը:
Թո՛ղ Աստված պահապան լինի Ձեր ընտանիքին և Ձեզ պարգևի առողջություն ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ»,- գրել է ԱՀ նախագահը: