Փետրվարի 15-16-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2 հա, 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4000 քմ, 4000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 600 քմ,
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 5000 քմ, 200 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 15 հա, Վեդի քաղաքում՝ 8000 քմ, Արարատ գյուղում՝ 5 հա, Շահումյան գյուղում՝ 1․5 հա, Քաղցրաշեն գյուղում՝ 5000 քմ, Վանաշեն գյուղում՝ 2200 քմ, Մրգավան գյուղում՝ 300 քմ,
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 300 քմ, Փարաքար գյուղում՝ 1500 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 5000 քմ, Գուգարք գյուղում՝ 1․5 հա, Սարահարթ գյուղում՝ 10 հա, Բազում գյուղում՝ 20 հա,
Վայոց ձորի մարզի Արենի գյուղում՝ 5 հա,
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 5000 քմ, Արծվաբերդ գյուղում՝ 1․5 հա, Գետահովիտ գյուղում՝ 1500 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 65.8 հա։