Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) հայտարարել է տարվա օրացուցային ծրագրում կատարված կարևոր փոփոխության մասին, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Խոսքը վերաբերում է Քաթարի Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի անցկացման ժամկետին։ Այն առանձնանում էր այնքանով, որ մրցանակներից բացի խաղարկվելու էին նաև օլիմպիական ուղեգրեր:
Ստուգատեսը պետք է անցկացվեր մարտի 10-13-ը: Նշվում է, որ ժամկետի մասին ֆեդերացիան կհայտարարի ավելի ուշ: