«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Վազգեն Կարապետյանը փետրվարի 17-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պատճառը օրերս Ստեփանավանի Սուրբ Նշան մատուռի տարածքում գտնվող սրբաբատկերներին առնչվող միջադեպն է։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում դեպքի առիթով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է։ Արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր տեղեկատվություն, որ «պղծվել է հուշարձաններից մեկի տարածքը և գործողությունների հեղինակը հուշարձանների պահպանության ներկայացուցիչ է»։