Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր են ստորագրել:
Ֆեդերացիաների նախագահներ Ռոբերտ Խաչատրյանի և Սարգիս Բազինյանի ստորագրած հուշագիրը հայ մարզիկներին Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն կտա։
ՀԳՖ-ն ստեղծվել է 2021 թվականի տարեսկզբին:
Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: