Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողները մասնակցել են Գարի Կասպարովի անվան շախմատի հիմնադրամի համալսարանական գավաթի խաղարկությունը՝ դառնալով մրցանակակիր։
Գավաթի խաղարկությանը մասնակցել են 2200 և բարձր, մինչև 2200, և մինչև 1800 վարկանիշներով 125 թիմեր՝ (4 մասնակից և 1 պահեստային)` աշխարհի տարբեր համալսարաններից: ՀՖԿՍՊԻ ներկայացուցչական խմբերը, հանդես գալով մինչև 2200 և 1800 վարկանիշային մրցումներում, մրցանակակիր են դարձել մինչև 2200-ում՝ հաղթող Լվովի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմին զիջելով ընդամենը կես միավորով:
ՀՖԿՍՊԻ թիմից մասնակցել և լավագույն արդյունքներ են ցույց տվել հետևյալ ուսանողները.
-
Ազարյան Տիգրան (9 հնարավորից 7.5 միավոր) – հեռակա, 5-րդ կուրս
-
Մանուկյան Արտյոմ ( 9 հնարավորից 7 միավոր) – հեռակա, 2-րդ կուրս
-
Ավետիսյան Մարիամ (9 հնարավորից 6 միավոր) – առկա, 4-րդ կուրս
-
Ղևոնդյան Արման (9 հնարավորից 5.5 միավոր) – առկա, 1-ին կուրս
ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանդիպել է մրցանակակիր ուսանողների հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ` մաղթելով շարունակական մեծ ձեռքբերումներ: