Աշոցքի տարածաշրջանի Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի՝ Թորոսգյուղից մինչև Բավրա (կմ143-կմ173) հատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է բեռնատարների համար։
Մյուս տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դժվարանցանելի է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։