Հենց այսօր և ուղիղ Հայաստանի վրա տաք և սառը հոսանքները բախվեցին, ինչն էլ առաջացրեց վայրկյանում մինչև 30 մետր արագությամբ քամի։ Երևանում և երկրի տարբեր հատվածներում վնասներ կան։
Մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում վնասվել է Արմեն Օսիպյանի անասնագոմի տանիքը։ Մասնակի վնասել նաև տան կտուրը։
Եղանակային անոմալիան միայն այսօրվա քամին չէ, այն սկսվել է դեռեւս փետրվարի սկզբից, երբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձրացավ 13-14 աստիճանով՝ Արարատում մինչև 19, Տավուշում 21, Սյունիքում 24 աստիճան։ Սյունիքում նույնիսկ ծիրանենին ծաղկեց։ Օդերևութաբանին նորմայից բարձր ջերմաստիճանը չի մտահոգում, այլ տաք օրերի տևողությունը։
Գագիկ Սուրենյան (ՇՄՆ hիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետ) - Այստեղ շատ կարևոր էր տևողությունը փետրվարի մեկից սկսած մինչև օրս հանրապետությունում ունեցել ենք անոմալ բարձր ջերմային ֆոն։
Թե՛ օդերևութաբանները, թե՛ սեյսմոլոգները միակարծիք են՝ քամին, ջերմաստիճանի բարձրանալը կամ նվազելը երկրաշարժի պատճառներ չեն։ Նման հիմնավորմամբ կանխատեսումներ անել կամ խուճապի մատնվել անիմաստ է:
Հրաչյա Պետրոսյան (ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ղեկավարի խորհրդական) - Եղանակի փոփոխությունը անմիջականորեն կապված չէ երկրաշարժի հետ։ Եղանակը ձևովորվումա մթնոլորտում և իոնոսֆերայում։ Երկրաշարժը ձևավորվումա մեծ խորությունների վրա։ մինչև 700 կիլոմետրա խորության երկրաշարժածին օջախներ կան երկրագնդի վրա։
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի, ասում է Գագիկ Սուրենյանը։ Ինտենսիվ տեղումներ են կանխատեսվում, որոնք վաղվանից աստիճանաբար կթուլանան։
Գագիկ Սուրենյան - Առանձին հատվածներում կթափվի ամսական նորմայի չափ տեղումներ։ Որովհետև ցիկլոնը շատ խորն է, բավականին լուրջ ցիկլոն ։ Իսկ մյուս օրերին 19,19,20-ին տեղումները հանրապետության տարածքում կպահպանվեն բայց ինտենսիվությունը կթուլանա։
21-ից տեղումները կդադարեն, շատ չի ցրտի՝ հովտային գոտում անգամ կգրանցվի դրական ջերմաստիճան: Մեկ ամսում մի քանի օրվա տարբերությամբ գարնան ու ձմռան միջով Գագիկ Սուրենյանն անոմալիա է որակում։ Հիմա օդերևութաբանական հակառակ երևույթներ են ընթանում Ռուսաստանի եվրոպական հատվածում ու Եվրոպայում։
Գագիկ Սուրենյան - Էս հատվածը տաք օդ ալիքն է բարձրացել էն հատվածը Ռուսաստանի եվրոպական մասն ու եվրոպան արկտիկայից սառը հոսանքի լեզվակն է իջել կոմպենսացիա որպես հարավից դեպի հյուսիս տեղաշարժված օդաային հոսանքերին որոնք մեր տարածաշրջանում են։
Ռուսաստանի եվրոպական հատվածում 15 աստիճանով կլիմայական նորմայից ցածր ջերմաստիճան է գրանցվել, ասում է օդերևութաբանը։ Այն ինչ տեղի է ունենում բնականոն է, սակայն ոչ հաճախ հանդիպող: Թե ինչպիսին կլինի գարնան առաջին ամիսը Սուրենյանը չի շտապում կանխատեսել, 10-ն օր պետք է սպասել: