«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջանքերով բարեկարգվում է Սբ Սարգիս եկեղեցուն հարակից տարածքը:
«Մոտ 40.000 քմ տարածքում սանիտարական մաքրումներ են։ Այգեպան-բանվորները հավաքում են չորացած ճյուղերն ու կենցաղային աղբը, նորոգում են ոռոգման խողովակները:
Այս տարածքում ոռոգման ցանցը կավելանա 400 մ-ով: Գարնանն այս հատվածը կանաչապատ կլինի, իսկ 2021-ի աշնանը և 2022-ի գարնանը ծառատունկ է նախատեսվում»,- այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: