ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի միջամտի արդարադատության նախարարության գործերին, եթե գերատեսչությունը վարույթ սկսի երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ:
«Ես երբեք արդարադատության նախարարությանը չեմ թելադրի, թե ում պետք է դատել, ում՝ ոչ: Գործերը քննելու որոշումը գերատեսչությանն է վերաբերում, ոչ թե ինձ, և ես հավատարիմ կմնամ այդ սկզբունքին»՝ նշել է Բայդենը:
Ավելի վաղ հաղորդել էին, որ արդարադատության նախարարությունը մտադիր է ազատել նախորդ վարչակազմի կողմից նշանակված դաշնային դատախազներին՝ գրում է ТАСС-ը:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսային խոսակցություններ է ունեցել ԱՄՆ նախորդ ղեկավարների հետ, բացի մեկից: Սպիտակ տան ղեկավարը, սակայն, չի հրապարակել նրանց անունները:
Այսօր ԱՄՆ-ում դեռևս ողջ նախկին նախագահներ են Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը, Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը: