Գերակշռող սպիտակամորթները վտանգավոր են հասարակության համար և նրանց շարժումն ահաբեկչական ամենամեծ սպառնալիքն է Միացյալ Նահանգների ներսում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Սպիտակ գերակշռողների ու աջ ծայրահեղական, ռասիստական «Կու կլուքս կլան» կազմակերպության անդամների կողմնակիցներին նախագահն անվանել է «Ամերիկայի ամենավտանգավոր մարդիկ»՝ գրում է ТАСС-ը:
Ավելի վաղ Բայդենն իր վարչակազմին հանձնարարել էր խստացնել ներքին ծայրահեղականության դեմ պայքարը և համոզված է, ոստիկանության ֆինանսավորումը պետք է ոչ թե կրճատել, այլ՝ ավելացնել՝ հասարակությանը վստահելի և արհեստավարժ իրավապահներով ապահովելու համար:
Նախագահը նաև կարևորել է ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի դեմ պայքարի և ոստիկանական ուժերում ավելի շատ աֆրոամերիկացիների ու իսպանախոսների հավաքագրելու անհրաժեշտությունը: