Փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 285 թեստավորում:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: