ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից:
Կատարի Պետության դեսպանը ՀՀ դեսպանին է հանձնել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի գրությունը՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Զրուցակիցները քննարկել են 2021 թ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։