ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության կայքը՝ https://www.moj.am/-ը, այսօրվանից ներկայանում է ամբողջովին նոր դիզայնով։
«Հիմնական խնդիրն էր՝ գրավիչ ու պարզ լինելով՝ ապահովել առավելագույն գործածելիություն։
Կայքի այցելուները մեկ գործողությամբ հնարավորություն կունենան ծանոթանալ՝
-
նախարարության նորություններին.
-
թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին.
-
նախարարության ռազմավարություններին.
-
ՔԿԱԳ ծառայություններին.
-
Պետռեգիստրի ծառայություններին.
-
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատանքներին.
-
այս պահին գործող և առաջիկայում ընդլայնվող էլեկտրոնային ծառայություններին.
-
դիմում/բողոք ունենալու դեպքում` Թեժ գծի հետ կապ հաստատելու հնարավորություններին։
Կայքը լավարկված է ցանկացած չափի համակարգչային մոնիտորների համար, ունի մոբայլ տարբերակ՝ նախատեսված սմարթֆոն, պլանշետ և այլ գաջեթներ գործածողների համար»,- գրել է Բադասյանը։