ԱՄՆ գլխավորած կոալիցիոն ուժերը նախատեսում են նոր ռшզմшբшզш ստեղծել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա նահանգում՝ Իրաք-Սիրիա-Թուրքիա սահմանագծի հատման կետի Այն Դուվար շրջանում: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական կենտրոնին:
Ըստ տեղեկության՝ անցած շաբաթ Սիրիայի հյուսիս-արևելքում նկատվել է ավելի քան 50 բեռնատարից կազմված զինվnրшկшն շարասյուն։
«Բեռնատար զրшհшմեքենшները՝ զենքnվ, ռшզմшկшն և նյութատեխնիկական սարքավորումներով, Ալ-Վալիդ սահմանային անցակետով մտել են Իրաքյան Քուրդիստան և շարժվել Ալ-Քամիշլի շրջանի ուղղությամբ: Սա կոալիցիայի արդեն 11-րդ շարասյունն է»,- ասվում է Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի հաղորդագրության մեջ: