Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով 15-րդ միջազգային հանդիպման արդյունքներով Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ փոխանցում է ermenihaber-ը։
Կողմերը շարունակում են կարևորել Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատելու հարցը և հավելում են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Նրանք դատապարտել են Սիրիայի տարածքում շարունակվող՝ իսրայելական բանակի ռազմական հարձակումները:
Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին դեմ պայքարի հարցում։
Մոսկվան, Անկարան և Թեհրանը դատապարտել են Սիրիայի նավթի վաճառքից ստացված եկամտի ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը՝ դեմ արտահայտվելով օտարերկրյա միջամտությանը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին և դրսից դրա ավարտի վերջնաժամկետի պարտադրմանը:
Աստանյան ձևաչափով հաջորդ միջազգային հանդիպումը Սիրիայի հարցով տեղի կունենա Նուր-Սուլթանում 2021 թվականի կեսերին: