Ռուսաստանի Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի խումբ իսլամիստների, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում Հյուսիսային Կովկասում: Նրանցից առգրավել են մահապարտի գոտիներ ու պայթուցիկներ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն գերատեսչությանը հղումով:
Հատուկ գործողությունն իրականացվել է Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում և Կարաչաևո-Չերկեսիայում: Կասեցվել է 19 ահաբեկչի գործունեությունը:
Խուզարկությունների ժամանակ կասկածյալների մոտ հայտնաբերվել են նաև գնդացիր և ավտոմատ: Զենքերն ու զինամթերքը թաքցված են եղել անտառում: