Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր կարճատև աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր:
Նաև համաձայնեցվելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության համատեքստում աշխատանքային պլանները: