2020 թ. ընթացքում 192 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնության հավաստագրեր: Նշված 192 ընկերության գործունեության արդյունքում 770 նոր աշխատատեղ է ստեղծվել` տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Ընդհանուր առմամբ՝ 2020 թ. ոլորտում ստեղծվել է 3342 նոր աշխատատեղ, աճը 2019 թ. համեմատ կազմել է 22%։
Օրենքի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտահարկի 10% դրույքաչափով»,- տեղեկացրել է Արշակյանը: