Ֆրանսիայի իշխանությունները մտադրվել են ուժեղացնել մզկիթների ու կրոնական կրթօջախների վերահսկողությունը ծայրահեղականությունն արմատախիլ անելու նպատակով: Համապատասխան օրինագծի հարցով քվեարկությունը կանցկացվի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Փաստաթուղթն ուղղված է բազմակնության և հարկադիր ամուսնության դեմ պայքարին: Ակնկալվում է, որ օրինագիծը կընդունվի ստորին պալատում, որտեղ Էմանուել Մակրոնի կուսակցությունը մեծամասնություն է կազմում: Փաստաթուղթը հավանաբար կընդունվի նաև Սենատում: