Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ շտամ, որն անվանել են B1525՝ փոխանցում է РИА Новости:
Մեծ Բրիտանիայում մասնագետներն արձանագրել են կորոնավիրուսի այդ տեսակով վարակման 32, Դանիայում՝ 35, Նիգերիայում՝ 12, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում 7 և 5 դեպք համապատասխանաբար:5-ից քիչ պացիենտներ կան Գանայում, Ավստրալիայում, Կանադայում, Հորդանանում և Իսպանիայում:
Նշվում է, որ նոր շտամն ունի «մուտացիաների պոտենցիալ մտահոգիչ հավաքածու»: