ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ծառայության սակրավորական ջոկատները չպայթած ռազմամթերք հայտնաբերելու նպատակով այս պահին Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում իրականացնում են ինժեներահետախուզական աշխատանքներ։ Անհրաժեշտության դեպքում տեղում կպայթեցնեն։
«Իսկ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և The Halo trust ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են իրականացնելու Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Բերքաձոոր, Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում։
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։
Տեղեկատու հեռախոս՝ 911»,- հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից: