Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի աշխատակիցներն այս օրերին մոնիթորինգ կատարելու նպատակով այցելել են Տավուշի մարզի Իջևան և Բերդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներ, ինչպես նաև՝ Վայոց ձորի Ջերմուկ քաղաք ու Սերս, Բարձրունի գյուղեր:
Այստեղ ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը:
«Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեությունը գնահատելու ընթացքում մեր աշխատակիցները հավաստիացան, որ ընկերությունը պատշաճ կերպով իրականացնում է իրազեկման դասընթացներ, որոնք հնարավորություն կտան բնակչության շրջանում բարձրացնել չպայթած զինամթերքի վտանգի մասին իրազեկվածության մակարդակը»,- հայտնում են հիմնադրամից: