Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները՝ 25-30 մ/վրկ, Երևանում՝ 20-25 մ/վրկ։
Հանրապետության տարածքում
Փետրվարի 17-20-ը շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ը՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ փետրվարի 17-ին` 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ը աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։
Երևանում
Փետրվարի 17-ին սպասվում են անձրև և ամպրոպ, 18-20-ը՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։