Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության ջրամբարներում կուտակված ջրի ցուցանիշները փետրվարի 16-ի դրությամբ (2021թ.)
Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 100 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից:
Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծությունները:
Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։