Փետրվարի 16-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 266462 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 20549 թեստավորում, որից 14802-ը՝ հակամարմինների թեստով, 5747-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259228 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3377:
Դրականության ցուցանիշը՝ օրական 3,6%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,4%, վերջին 7 օրվանը՝ 2,9%:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: