2021 թ. փետրվարի 1-ից մեկնարկել է «Մայրիկն ու երեխաներն ազգային տարազներով» միջազգային լուսանկարչական մրցույթը` հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Նախագիծը նախատեսում է ներկայացնել Ռուսաստանի ժողովուրդների մշակութային բազմազանությունն ազգային հագուստի ներկայացման և լուսանկարչական արվեստի միջոցով:
Մրցույթին մասնակցելու տարիքային սահմանափակումներ չկան: Լուսանկարչական շարքով կարող են մասնակցել ոչ միայն մայրիկն ու երեխաները, այլև ընտանիքի մյուս անդամները՝ հայրիկները, պապիկները, տատիկները և այլք:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի օգոստոսի 25-ը: 2021 թ. սեպտեմբերի 15-ին պաշտոնական կայքում կհրապարակվեն եզրափակչի 150 մասնակիցների և 20 հաղթողների անունները: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www. ethno-photo.com: