Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP-ԺԴԿ) անդամների հետապնդումներն ու ձերբակալությունները՝ փոխանցում է ermenihaber-ը։
Փետրվարի 15-ին Թուրքիայի 40 նահանգներում իրականացված համաժամանակյա գործողության ընթացքում թուրք իրավապահները ձերբակալել են HDP-ական 718 անդամի: Նրանց թվում են նաև կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ այդ գործողությունների նպատակն է գաղտնազերծել երկրում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության գործողությունները:
Նշվում է, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել նաև HDP-ի նահանգային գրասենյակներում: