ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Գառնի և Գողթ համայնքներում՝ ծանոթանալու սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքին:
«Հորդորել եմ ծրագրերով նախատեսված աշխատանքները կատարել բարեխղճորեն և սահմանված նորմերին, չափորոշիչներին ու ժամկետներին համապատասխան՝ բացառելով անորակ որևէ աշխատանք:
Շրջել եմ նաև Գառնի համայնքից «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհահատվածով, որը հիմնանորոգվում է Կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Ի դեպ, այս ճանապարհը նախկինում երբեք չէր հիմնանորոգվել: Հուշարձանի տարածքում անցկացվում է նաև գիշերային լուսավորության համակարգ, տեղադրվում են նստարաններ:
Գողթ կատարած այցի շրջանակներում եղել եմ նաև ֆրանսիական և հոլանդական վարդերի ջերմոցային արտադրությամբ զբաղվող «Արմյանսկի ուրաժայ» ընկերությունում: 22 հա ջերմոցային տարածքին կից ընկերությունը կառուցում է նոր ջերմոց՝ 16 հա: Ընկերության տնօրեն Մարկոս Ղարիբյանի ներկայացմամբ՝ ջերմոցում 300 աշխատակից ունեն, նորի գործարկումով նախատեսում են բացել ևս 300 աշխատատեղ։ Նոր ջերմոցը կբացվի արդեն սեպտեմբերին»,- տեղեկացրել է Կոտայքի մարզպետը: