Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ կառավարության փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում:
«Մեկը շուտով ավարտական տեսք կստանա՝ ներքին հարդարման աշխատանքներին են հասել։ Կապալառու «Շեն Արցախ» ընկերությունն ընտրվել է, քանի որ նման տներ նախագծելու և կառուցելու փորձ ունի:
Ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանի խոսքով՝ մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում կարող է 3 սենյականոց տունը կառուցել և հանձնել շահագործման։ Կախված պատվերների ծավալից՝ գինը տատանվում է 1 քմ-ն 200-300 ԱՄՆ դոլարի սահմաններում։
Տան ամրությունը երաշխավորում են 70 տարի:
Կառուցվող տները երկու մուտք ունեն, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուսը՝ ելք դեպի հողամաս։
Տների պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը պահպանող նյութերից բաղկացած մակերես։
Պատրաստի տան ոչ ներսից և ոչ էլ դրսից փայտե դետալները չեն երևում:
Նախատեսված է նաև 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք»,- հայտնում են նախարարությունից: