Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Աստանայի խաղաղ բանակցային գործընթացի 15-րդ փուլը կանցկացնեն Սոչիում՝ փոխանցում է Mehr գործակալությունը:
Հանդիպման նպատակն է քննարկել Սիրիայի նոր Սահմանադրության հետ կապված հիմնահարցերը: Դեռևս հունվարին երեք երկրները միասնական հայտարարությամբ Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքներին աջակցելու վերաբերյալ իրենց պատրաստակամությունն էին հայտնել՝ համագործակցելով Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչների և ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնացի հետ:
Աստանայի խաղաղ բանակցային գործընթացը նախաձեռնել են Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան՝ սիրիական հակամարտության կարգավորման նպատակով: