Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին հրաման է ստորագրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերը հաստատելու մասին։
Հրամանի համաձայն․
1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են երկու փուլով:
2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 1-ին փուլի ռիսկի խմբերն են.
1) տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչներ և աշխատակիցներ, այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցներ,
2) բուժաշխատողներ,
3) 65 տարեկան և բարձր տարիքի անձինք՝ սկսելով 80 տարեկան և բարձր տարիքի անձանցից,
4) 16-64 տարեկան քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք՝ ըստ առանձին պատվաստանյութերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների և առողջապահության նախարարի հրամանով հաստատված առանձին պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների:
3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների 2-րդ փուլի ռիսկի խմբերն են.
1) դասախոսներ, ուսուցիչներ,
2) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ,
3) զինծառայողներ,
4) արդարադատության ոլորտի աշխատակիցներ,
5) հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ,
6) պետական ծառայողներ: