ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի հանձնարարականով, Ստեփանակերտի ԱԻ քաղաքային բաժինն անվտանգության կանոնների պահպանման նպատակով իրականացրել է հերթական տեսչական պրոֆիլակտիկ ստուգումները մայրաքաղաքի առանձին թաղամասերում:
Քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի առաջարկով մոնիթորինգին մասնակցել են «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները, որոնք գազի և էլեկտրաէներգիայի ներտնային համակարգից, ջրատաքացուցիչից և ջեռուցման սարքերից ճիշտ օգտվելու անվտանգության տեխնիկայի կանոնների մասին բնակիչներին տվել են հավելյալ ցուցումներ:
Վերլուծության և արդյունավետության գնահատման մեխանիզմների գործարկման ամփոփմանը քննարկվել են ի հայտ եկած թերությունները: Դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին: Նախանշվել են բացթողումները վերացնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքները: