Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 62 տարեկան: 2020-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թ.: 1992 թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ: Մահացել է 1992 թ. ապրիլի 14-ին:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001 թ. հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով: