ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են, սննդային գործոնով պայմանավորված, աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում նախորդ օրը
հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։
Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հիշեցնում է՝
Սննդային թունավորումներից և սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է պահպանել սննդի պատրաստման և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջները՝
մաքուր պահել ձեռքերը և սննդի պատրաստման համար հատկացված տարածքը.
առանձնացնել հում սնունդը եփածից.
լավ եփել, պահպանել մանրէների ոչնչացման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմը.
սնունդը պահել անվտանգ ջերմաստիճանում.
ժամկետանց սնունդ չօգտագործել.
օգտագործել անվտանգ հումք և ջուր.
կրեմային հրուշակեղեն պատրաստելիս նախօրոք լավ լվանալ հավկիթը։